Թերթը գրում է, որ հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին: «Վերջինս կատակով նկատեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: Մեր տեղեկություններով, սակայն, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանն է վերստին նշանակվելու Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: Փաստորեն Աշոտյանը եւս չի կարողանում ձերբազատվել ՕԵԿ-ի «ժառանգությունից». Թերեւս մնում է եզրակացնել, որ որոշումը պարտադրված է շատ վերեւներից: Այնպես որ` շարունակեք լուրջ չվերաբերվել քաղծառայության մրցույթներին, որովհետեւ առանձնապես կարեւոր չէ` հաղթե՞լ եք այդ մրցույթում, թե՞ ոչ. կարեւորը` «թափով ծանոթի» առկայությունն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Տեղադրություն




























