Ֆրանսիայում նախագահի թեկնածու, հայկական ծագում ունեցող Մաքսիմ Վերներին այսօրվա դրությամբ հաջողվել է հավաքել 432 ձայն, անհրաժեշտ 500-ի փոխարեն, ուստի նրան մինչեւ ստորագրությունների հավաքման վերջնաժամկետը` ուրբաթ օրը, անհրաժեշտ է հավաքել 68 ձայն: Այդ մասին ասված է երիտասարդ թեկնածուի կայքում:
Մաքսիմ Վերները նաեւ հաղորդում է, որ մարտի 15-ն փարիզյան ժամանակով ժամը 15:00-ին նա հայտարարությամբ հանդես կգա Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում:
«Nouvelles d`Arménie» ամսագիրը նշում է, որ երիտասարդ թեկնածուն քաղաքականությամբ սկսել է զբաղվել 18 տարեկանից եւ չի ցանկանում, որի իրեն ձախ կամ աջ համարեն: Իր գաղափարների առաջ քաշման համար նրա պայքարի անկեղծությունը հիացմունք է առաջացնում երիտասարդության համար:


























