ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան երկօրյա ճանաչողական այցով մեկնել է Աֆղանստան:
Նրա ճանաչողական այցի մասին հայտնի է դարձել նախօրեին, երբ նա անսպասելիորեն ժամանել է Ղրղըզստանի «Մանաս» ռազմակայան:
Ակնկալվում է, որ Աֆղանստանում Պենտագոնի ղեկավարը կհանդիպի ամենիկյան զորքերի եւ աֆղանական առաջնորդների հետ:
Մասնավորապես, Պանետան, պետք է բանակցություններ վարի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, հաղորդում է «Ակտուալնիյե կոմենտարիին»:
Նրա այյցը տեղի է ունենում Կանադար նահանգի դժբախտ պատահարից օրեր անց, երբ 16 խաղաղ բնակիչներ սպանվել էին ամերիկյան զինծառայողների կողմից:
Ավելի վաղ, միջադեպը մեկնաբանելով Պանետան նշել է, որ դա առաջին դեպքը չէ եւ հավանաբար, ոչ էլ վերջինը, նա նաեւ չի բացառել, որ մեղավորների հանդեպ կարող է մահվան դատավճիռ կայացվել:


























