Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ամեն ամիս իր լավ ընկեր, այն ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Բենյամին Բեն-Էլիեզերուին 25 հազար դոլար գումար է վճարել: Այս մասին Մուբարաքը գրել է իր հուշերում: «Այս ամենը անհեթեթություն է կամ հիմար կատակ»,-ասել է նա, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ սկանդալային հուշերի հեղինակը գտնվում է դատաքննության պրոցեսում` Թահրիրի հրապարակում խաղաղ ցուցարարներին գնդակահարելու հրաման տալու համար: Դատախազը նրա համար պահանջում է մահապատիժ:


























