Բարաք եւ Միշել Օբամաները Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին եւ նրա կնոջը` Սամանտային, նվիրել են գրիլ, Սպիտակ տան գլխավոր խոհարարի արտահագուստ եւ «պուֆիկներ»:
Գլխավոր նվերն է եղել մեծ գրիլը, որն արտադրվել է Իլինոյսի մի ընկերության կողմից: Այն խորհրդանշում է ամերիկյան ընտանիքի անձնական բարեկամությունը բրիտանականի հետ եւ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի առանձնատան արարողությունը, երբ Քեմերոնի եւ Օբամայի կանայք նախորդ տարվա մայիսին խորովածի էին հրավիրել ամերիկյան եւ բրիտանական զինծառայողներին:
Գրիլից բացի, նախագահական ընտանիքը Քեմերոններին նվիրել է Սպիտակ տան գլխավոր խոհարարների երկու համազգեստներ, որոնց վրա ասեղնագործված են եղել ամերիկյան եւ բրիտանական դրոշներ, Միացյալ Թագավորության պետական մեծ կնիքը եւ վարչապետի ու նրա կնոջ անունները: Քեմերոնի երեխաները` Նենսին, Արթուրը եւ Ֆլորենսը, նվեր են ստացել իրենց անուններով ասեղնագործված պուֆիկներ եւ ԱՄՆ-ի մեծ կնիքներ:
Միշել Օբաման Սամանտա Քեմերոնին նվիրել է ավանդական մեղրի ապակե տարա, որը պատրաստված է եղել Սպիտակ տան հարավային մարգագետնից, նախագահական այգու երիցուկի սերմեր, ինչպես նաեւ հոտավետ մոմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Politico թերթին:
Ի պատասխան, Քեմերոններն Օբամա ամուսիններին նվիրել են թենիսի սեղան: Այդ նվերն ԱՄՆ-ի նախագահին հիշեցրել է 2011 թվականի իր այցը Բրիտանիա, երբ Քեմերոնը նրան հրավիրել էր պինգ-պոնգ խաղալու տեղի ուսանողների հետ:




























