Իլինոյս նահանգի նախկին նահանգապետ  Ռոդ Բալգոեւիչն ուղարկվել է գաղութ կաշառակերության համար պատիժը կրելու: Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:

Բլագոեւիչին, մասնավորապես, ներկայացվել են մեղադրանքներ  Իլինոյս նահանգի սենատորի տեղը վաճառելու փորձի համար, որն ազատվել էր այն բանից հետո, երբ իր պաշտոնը  զբաղեցնող Բարաք Օբաման դարձել էր ԱՄՆ-ի նախագահ:

Ընդհանուր առմամբ, պաշտոնյան մեղավոր է ճանաչվել 17 կետերով (այդ թվում նաեւ շանտաժի, կաշառակերության եւ խարդախության նպատակով համաձայնության գալու համար): 2011 թվականի դեկտեմբերին դատարանը նախկին նահանգապետին դատապարտել էր  14-ամյա ազատազրկման եւ 20 հազար դոլար գումարի չափով տուգանքի, հայտնում է  «Միրը»:

Դատապարտված Ռոդը, մինչեւ բանտ ուղեւորվելը, մամլո ասուլիս է կազմակերպել իր տան շեմին` հայտարարելով, որ իր համար դեռեւս ոչինչ ավարտված չէ: