Դատարանը ընդդիմադիր, «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովին դատապարտել է 10 օրվա վարչական կալանքի` ոստիկանությանը չենթարկվելու համար:
Ուդալցովի փաստաբանը բլոգում գրել է, որ բողոքելով տվյալ որոշման դեմ` Ուդալցովը չոր հացադուլ է հայտարարել:
Ավելի վաղ Ուդալցովը դատարանում հայտարարել էր. «Մենք մեր համակիրների հետ ցանկանում էինք Պուշկինյան հրապարակի ակցիայից հետո խաղաղ երթ անցկացնել, դա արգելված չէ, մենք ազատ քաղաքացիներ ենք: Կոնֆլիկտային իրավիճակ է ծագել, որը հրահրել են օրենքի ներկայացուցիչները»:
Սերգեյ Ուդալցովը մեղադրվում էր Նոր Արբատում մարտի 10-ի հանրահավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու մեջ: Հանրահավաքից հետո «Ձախ ճակատի» համակարգողը ձերբակալվել եւ նույն օրն էլ ազատվել էր «Արբատ» ՆԳՄ-ից` վարչական արձանագրություն կազմելուց հետո:
Տվյալ գործի դիտարկման հետ կապված դատարանում խստացվել էին անվտանգության միջոցառումները: Դատարանի դահլիճի մուտքի մոտ ոստիկանության աշխատակիցներով մի քանի ավտոբուս էր տեղակայվել, հաղորդում է gazeta.ru-ն:


























