Քիմ Քարդաշյանը պատրաստվում է դատի տալ իր պլաստիկ վիրաբույժին, ով առանց թույլտվության օգտագործել է իր բիկինիով լուսանկարը սեփական կլինիկայի գովազդի համար:

Շրջանառվող լուրերի համաձայն, Քարդաշյանն արդեն խնդրել է իր փաստաբաններին զբաղվել այդ գործով, այն բանից հետո, երբ Մեքսիկայում պլաստիկ վիրաբույժի ծառայությունները գովազդող բաներներ են հայտնվել` իր լուսանկարով, հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը:

Ինքը` Քիմ Քարդաշյանը բազմաթիվ անգամ պնդել է, որ երբեք չի օգտվել պլաստիկ վիրաբույժների ծառայություններից:
Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ դատի են տվել Քարդաշյանին` նիհարեցնող դեղահաբեր գովազդելու համար: Հայցվորները պնդում են, որ դեղը չունի այն ազդեցությունը, որը ներկայացվում է գովազդում: