Ստամբուլի համալսարանում մի խումբ ուսանողներ փորձել են բողոքի ակցիա իրականացնել Սըվասի կոտորածի դատը կարճելու դեմ, սակայն հարձակման են ենթարկվել ազգայնական ուսանողների կողմից։

Ուսանողների միջեւ տեղի է ունեցել խոշոր ծեծկռտուք, որի հետեւանքով մի շարք ուսանողներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են 4 ուսանողի։

Ծեծկռտուքի վերաբերյալ տեսագրություններն արվել են ուսանողների բջջային հեռախոսներով։