Թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձում է հասնել նրան, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով ողջունի շաբաթ օրը մարզահամերգային համալիրում կայանալիք ԲՀԿ համագումարը:

«Երեկ, երբ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանին թերթի թղթակիցը հարցրել է` ճի՞շտ է, որ Բարգավաճի համագումարին նույնպես ՌԴ նախագահը ուղերձ է հղելու, եւ արդյոք այդ ուղերձն ընթերցելու է Պուտինի ղեկավարած «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներից մեկը, խոսնակը պատասխանել է. «Պուտինի ուղերձի մասին ոչինչ ասել չեմ կարող: Թե «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմից որ անձի անունից ուղերձ կլինի, չգիտեմ, բայց որ կլինի, համոզված եմ»: Ինչպես տեղեկացրել ենք, Վլադիմիր Պուտինն ուղերձ էր ուղարկել անցյալ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին, որն ընթերցել էր «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովը: Ի դեպ, ԲՀԿ համամասնական ցուցակը համագումարի օրը չի հրապարակվելու: Հարցին` իրենց աոաշնորդը համագումարից հետո հանդես կգա՞ մամուլի ասուլիսով, Ծառուկյանի խոսնակը պատասխանել է. «Հատուկ մամուլի ասուլիս հրավիրված չէ»», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: