Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մարտի 16-ի երեկոյան վերադարձել է հայրենիք այն բանից հետո, երբ Կուբայում հեռացրել էին նրա չարորակ ուռուցքը:
Վենեսուելյան առաջնորդն, ինչպես միշտ, առանց կրքոտ ճառի չի թողել: «Ես աղոթել եմ… կյանքի համար պայքարում: Մենք կապրենք եւ մենք կհաղթենք: Ես կապրեմ: Մենք կշարունակենք ապրել եւ հաղթահարել կյանքի մատուցած մարտահրավերները», - տուն վերադառնալով` ասել է նա:
Պաշտոնական Կարակասը չի փորձել ճշտել ոչ Չավեսի հիվանդության մանրամասները, ոչ էլ դրա լրջության աստիճանը, հայտնում է gazeta.ru-ն:




























