«Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը, որը ոչնչացվել էր անցյալ տարվա մայիսին ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից, մահափորձ էր նախատեսել Բարաք Օբամայի դեմ: Պատրաստվող մահափորձի մասին վկայող փաստաթուղթը, ըստ ամերիկյան լրատվամիջոցների հաստատման, հայտնաբերվել է Պակիստանում` «համար մեկ ահաբեկչի» բունկերում:
Փաստաթուղթը նաեւ վկայում է, որ «Ալ Կաիդայի» առաջնորդն իր գրոհայիններից պահանջել է ոչնչացնել Դեւիդ Փեթրուեսին` ԿՀՎ-ի ներկայիս տնօրենին, իսկ նախկինում ԱՄՆ-ի եւ Աֆղանստանում նրա համախոհների զորքերի հրամանատարին:
«Նրանց վրա պետք է կենտրոնանալ այն բանի համար, որ Օբաման անհավատների առաջնորդ է, եւ նրա ոչնչացմամբ նախագահությունը մեխանիկորեն կանցնի ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին: Բայդենը բոլորովին պատրաստ չէ այդ պաշտոնին, եւ դա ԱՄՆ-ը կհասցնի ճգնաժամի: Իսկ ինչ վերաբերում է Փեթրուասին, ապա նա այժմ պարզապես աչքի առաջ է, եւ նրա սպանությունը կփոխի Աֆղանստանի պատերազմի ընթացքը», - մեջբերում են լրատվամիջոցները Բեն Լադենից:
Այս տողերը պարունակող փաստաթուղթը հրատարակության տեսաբաններից մեկին է ցույց տրվել գործող աշխատակազմի ինչ-որ ներկայացուցչի կողմից: Ընդ որում, Սպիտակ տունը վստահեցրել է, որ իրականում պետության ղեկավարի եւ ԿՀՎ-ի տնօրենի դեմ մահափորձի սպառնալիք չի եղել, գրում է «Գոլոս Ռոսիի»-ն:




























