Թերթը գրում է, որ երեկ աչքի է ընկել ՀՀԿ անդամ, Երեւանի թիվ 13 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր), ով բավական երկար ժամանակ սըկած էր: «Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ նորագիրներին կուստոմսեր բաժանելու արարողությունը, եւ մեր թղթակիցները շենքի մոտ կանգնած լուսանկարելիս են եղել գրասենյակ եկողներին:
Թոխմախի Մհերը, ահա, տեսնելով, որ իրեն լուսանկարում են, մոտեցել է մեր լուսանկարչին եւ ոչ ավել, ոչ պակաս ասել. «Հեսա կտամ` չանեդ կջարդեմ, մի նկարի»: «Ուզում եք պատգամավոր դառնալ եւ ուզում եք չնկարե՞նք», -հետաքրքրվել է մեր թղթակիցը: «Չէ, չեմ ուզում, հերդ ա ուզում, գնա հորդ նկարի»,- ասել է Թոխմախը, խփել լրագրողի դիկտոֆոնին եւ հեռացել` քթի տակ մոռմոռթալով»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























