Սկանդալային բացահայտումների WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է առաջադրվել հայրենի Ավստրալիայի Սենատում:Այդ մասին նա հայտնել է WikiLeaks-ի Twitter-յան էջում:

Հաղորդագրությունում ասվում է, որ Ասանժն իրավունք ունի պայքարել սենատորի պաշտոնի համար, չնայած նրան, որ ներկա պահին Մեծ Բրիտանիայում դիտարկում են նրան Շվեդիային հանձնելու հարցը, գրում է «Վզգլյադ» թերթը: Ավստրալիայի Սենատի ընտրությունները նշանակված են 2013 թվականին:

Ասանժն Ավստրալիայի քաղաքացի է: Ներկա պահին նա գտնվում է Մեծ Բրիտանիայում եւ սպասում է Շվեդիային հանձնելու վերաբերյալ դատարանի որոշմանը, որտեղ նրան մեղադրում են երկու կանանց նկատմամբ սեռական բռնություններ իրագործելու մեջ: Ասանժը պնդում է իր անմեղությունը եւ այդ մեղադրանքներն անվանում քաղաքականացված: