Մավրիտանիայում ձերբակալվել են Մուամար Քադաֆիի կառավարության ռազմական հետախուզության ղեկավարը եւ նրա աներձագ Աբդուլա աս Սենուսին, որի կալանքի հրամանը տվել է Միջազգային քրեական դատարանը:
Իշխանությունները հաղորդել են, որ Քադաֆիի կողմնակցին բռնել են մայրաքաղաք Նուաքշոթի օդանավակայանում, որտեղ նա ժամանել է Կասաբլանկայից մալիական կեղծ անձնագրով:
Սենուսին լքել է Լիբիային այն բանից հետո, երբ Ջամահիրիայի առաջնորդը սպանվել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Հաագայի Միջազգային քրեական դատարանը Սենուսիին մեղադրում է մարդկության դեմ հանցագործությունների մեջ, հաղորդում է «Իզվեստիան»: Աս Սենուսիի օրոք սպանվել էին Քադաֆիի շատ հակառակորդներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը լիբիական նոր իշխանությունները բռնել էին Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ Իսլամին:
ՄՔԴ-ն, Քադաֆի կրտսերին մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների մեջ, Տրիպոլիից ձգտում էր հասնել նրան ռազմական դատարանին հանձնելու: Սակայն լիբիական իշխանությունները ցանկանում են Սեյֆ ալ Իսլամին դատել իրենց տարածքում:




























