ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունքի համար Հանրապետական կուսակցության պայքարում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին վստահ հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյի փրայմերիզում:
Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ռոմնին հավաքել է ձայների 80%-ը: Պուերտո Ռիկոյի փրայմերիզում երկրորդ տեղում է շարունակում մնալ Սանտորումը, նրա համար քվեարկել է ընտրողների 10%-ը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:




























