Արեւելյան Թիմորի` Հարավ-արեւելյան Ասիայի կղզի-պետության գործող նախագահ Ժոզե Ռամուշ Օրտան մարտի 19-ին ընդունել է նախագահական ընտրություններում պարտությունը մինչ դրանց վերջնական արդյունքների հայտարարումը: Նա իր հայտարարությունն է արել ընտրողների 84%  ձայների հաշվարկից հետո: 

Ըստ նախնական տվյալների` առաջին երկու տեղերն են զբաղեցնում «Հեղափոխական ճակատ հանուն Արեւելյան Թիմորի անկախության»  կուսակցության առաջնորդ Ֆրանսիսկո Գուտյերեսը եւ պաշտպանության նախկին նախարար Ժոզե Մարիա դը Վասկոնսելոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռամուշ Օրտան 1996 թվականին ստացել էր Նոբելյան խաղաղության մրցանակ: 2007 թվականին նա դարձել էր Արեւելյան Թիմորի երկրորդ նախագահը, իսկ 2008 թվականին մահափորձի հետեւանքով ծանր վիրավորվել էր: