Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը սպառնացել է փակել ԱՄՆ-ի դեսպանատունը Լա Պասում, եթե ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունը շարունակի երկրի ներքին գործերին խառնվելու փորձերը:

«Ուզում եմ հրապարակայնորեն հայտարարել, որ եթե մեկ անգամ էլ ԱՄՆ-ի դեսպանությունը խանգարի մեզ, ինչպես որ անում է այժմ, ավելի լավ կլինի ուղղակի փակել Բոլիվիայում դեսպանատունը: Եւ ես բացարձակապես չեմ վախենում դրանից, քանի որ մենք հակաիմպերիալիստներ ենք, հակակապիտալիստներ եւ հականորլիբերալներ», - հայտարարել է Մորալեսը, հայտնում է  «Արգումենտի նեդելին»:

Բոլիվիայի նախագահը նախկինում եւս բազմիցս ԱՄՆ-ի հանդեպ քննադատությամբ է հանդես եկել իր երկրի ներքին գործերին խառնվելու փորձերի համար: