«Միստր տիեզերք» տիտղոսակիր հնդիկ Մոնահար Այչը, ով հայտնի է նաեւ «Գրպանային Հերկուլես» անվամբ, նշել է իր 100-ամյակը:
Նա առաջին անգամ բոդիբիլդինգով է զբաղվել բանտում, որտեղ հայտնվել է հակաբրիտանական ցույցերին մասնակցելու համար: Բանտի ղեկավարությունը նրան նույնիսկ դիետիկ սնունդ է մատակարարել:
Նա առաջին անգամ հաղթանակ է տարել 1950-ին. նա հաղթել է «Միստր Հերկուլես» մրցույթում: Իսկ երկու տարի անց ստացել է «Միստր Տիեզերք» տիտղոսը:
Թեեւ իր պատկառելի տարիքին` Մոնահար Այչը խոստովանել է, որ չի դադարում մարզվել նույնիսկ այժմ: Նրա խոսքով, ֆիզիկական պատրաստվածության եւ դրական տրամադրվածության արդյունքում է նա կարողացել ապրել 100 տարի:
«Ես երբեք չեմ հուսալքվել, ես ստիպված եմ եղել հաց վաստակել երիտասարդ տարիներից, բայց ոչ մի դժվարության հետեւանքով չեմ կորցրել օպտիմիզմը»,-ասել է նա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:




























