Լոնդոնում բնակվող Բորիս Բերեզովսկին որոշել է ստեղծել իր քաղաքական ուժը «Ռուսաստանի քրիստոնեա-դեմոկրատական հեղափոխական կուսակցությունը» կամ «Հարության կուսակցությունը» Այդ մասին ասվում է նրա բլոգում:
Նա այդ անվանումը բացատրել է հետեւյալ կերպ. սերը եւ ազատությունը կուսակցության գաղափարախոսության հիմքն են, դրա համար էլ այն քրիստոնեական է: Դեմոկրատական է նրա համար, որ միայն այդ քաղաքական համակարգը կարող է ապահովել կուսակցական գաղափարախոսության իրականացումը: Ի վերջո, կուսակցությունը հեղափոխական է կոչվում, քանի որ հեթանոսական հոգեկերտվածքից անցումը քրիստոնեականին հեղափոխություն է: Հարության կուսակցություն է կոչվում, քանի որ կուսակցության ստեղծման մասին հայտարարվելու է ապրիլի 15-ին` Քրիստոսի հայտնության օրը, գրում է «Դնի.ռու»-ն:




























