Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հաղթել է Իլինոյս նահանգի հանրապետական փրայմերիզում:

11% քվեաթերթիկների հաշվարկից հետո նա հավաքում է ձայների շուրջ 56%-ը: Փրայմերիզում երկրորդ տեղն է գրավել Ռիք Սանթորումը`  27%-ով: ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նյութ Գինգրիչը եւ կոնգրեսական Ռոն Փոլը գրավել են վերջին տեղերը` 10%-ը չգերազանցող արդյունքներով, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով  Reuters-ին:

Կուսակցական միասնական թեկնածուն կորոշվի փրայմերիզների շրջանի ավարտից հետո` օգոստոսի վերջին կուսակցական համագումարին: Այժմ պատվիրակների (չհաշված Իլինոյսը, որտեղ խաղարկվում են 54 պատվիրակների ձայներ) ձայների քանակով առաջատարն է Ռոմնին, որին հաջողվել է ստանալ 525 պատվիրակների աջակցությունը: Երկրորդ տեղում է Սանթորումը` պատվիրակների 253 ձայներով:

Նախընտրական պայքարի հաջորդ փուլը Լուիզիանայի փրայմերիզն է, որը տեղի կունենա մարտի 24-ին: Ըստ  վիճակագրական հարցումների տվյալների` Միթ Ռոմնին դրանք, ամենայն հավանականությամբ, տանուլ կտա: