Մավրիտանիայի նախագահ Մոհամեդ Աբդել Ազիզը համաձայնվել է Լիբիա արտաքսել հետախուզության նախկին պետ եւ Մուամար Քադաֆիի ազգական Աբդալլա Սենուսիին: Այդ մասին իր Twitter-ում գրել է Լիբիայի փոխվարչապետ Մուստաֆա Աբու Շագուրը` նկատելով, որ անձամբ է հանդիպել Մավրիտանիայի նախագահին:

Լիբիական վարչակազմում հաստատել են տեղեկությունը:

Ավելի վաղ Տրիպոլին մավրիտանացիներին պաշտոնական հարցում էր արել Սենուսիի արտաքսման վերաբերյալ` «արդար դատաքննություն անցկացնելու նպատակով»:

Նշենք, որ հետախուզության պետին ձերբակալել էին Մավրիտանիայի մայրաքաղաք Նուաքշոտում մարտի 17-ի գիշերը: Սենուսսին Լիբիայից փախել էր Մալիի քաղաքացու կեղծ անձնագրով: Սենուսսիին հետախուզում է նաեւ Ֆրանսիան: Նրան մեղսակից են համարում 1989թ. օդանավի պայթեցման մեջ եւ հեռակա դատապարտել են ցմահ ազատազրկման 170 մարդու մահվան համար:

Միջազգային քրեական դատարանը Քադաֆիի ազգականին կասկածում է մարդկության դեմ կատարած հանցանքների համար: