Բրիտանացի դերասան Ջեյմի Ուիյլեթը, ով խաղացել է Հարրի Փոթերի մասին պատմող կինոսագայում, դատապարտվել է երկու տարվա ազատազրկման` Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում 2011-ի ամռանը զանգվածային անկարգություններին մասնակից լինելու համար:
Դերասանը խոստովանել է, որ անկարգությունների ընթացքում խմել է գողացված շամպայն, ինչպես նաեւ որոշ ժամանակ իր մոտ է պահել բռնկվող խառնուրդով լցված շիշ, որը նրան տվել էր ընկերներից մեկը:
Դատարանը Ուեյլեթին մեղավոր է ճանաչել հասարակական կարգի խախտման մեջ` բռնության կիրառմամբ, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Բրիտանացի դերասան Ջեյմի Ուեյլեթը` Հարրի Փոթերի մասին կինոսագայում Վինսենթ Քրեբբի դերակատարը, մեղադրվում է 2011 թվականի ամռանը Լոնդոնի անկարգությունների ժամանակ մեկ շիշ շամպայնի գողության եւ բռնկվող խառնուրդ պահելու մեջ: Ուեյլեթի մասնակցությունը արձանագրել են Լոնդոնի հյուսիսային թաղամասերից մեկի` Չալք Ֆարմի հսկող տեսախցիկները:
Առաջին անգամ տեսագրությունում նա հայտնվում է երեկոյան 10:45-ին` փախչելով Չալք Ֆարմ Ռոուդով այն բանից հետո, երբ մի խումբ երիտասարդներ կոտրել էին Sainsbury սուպերմարկետի ցուցափեղկերը: Մի քանի րոպե անց նա մի շիշ գինի է վերցնում ընկերոջից, որը խանութից մի քանի շիշ էր գողացել:
Մոտավորապես 90 րոպե անց երիտասարդ դերասանը նորից էր նկատվել տեսախցիկների կողմից, այդ ժամանակ արդեն գլուխը գլխարկով ծածկված, շարֆով, որը փակում էր դեմքի ներքեւի մասը, եւ բենզինային ռումբը ձեռքին:




























