«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չի առաջադրելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կուսակցության մամուլի քարտուղար Անժելա Խաչատրյանը:
Նա նաեւ հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը մտադիր է առաջադրվել Երեւանի թիվ 9 ընտրատարածքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակով: Ցուցակի երկրորդ համարը «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանն է:




























