Աբխազիայի խորհրդարանում չորս փոխխոսնակ կլինի: Ապրիլի 3-ին քվեարկության արդյունքում ընտրվել են Ադգուր  Խարազիան, Օթարի Ցվիժբան, Էմմա Գամիսոնիան եւ Վաղարշակ Քոսյանը:

Հիշեցնենք, խոսնակ է ընտրվել պատգամավոր Վալերի Բգանբան: Նրա օգտին քվեարկել են 21 պատգամավորներ: Այդ պաշտոնի համար առաջադրված Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում կուսակցության առաջնորդ Ռաուլ Խաջիմբան  11 ձայն է հավաքել:

Վրաց-աբխազական պատերազմի վետերան, Աբխազիայի հերոս Վաղարշակ Քոսյանը եղել է Բաղրամյանի անվան հայկական ջոկատի հրամանատարը: