Ֆրանսիական կինոյի խորհրդանիշ, մի քանի սերունդների կուռք Ալեն Դելոնին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է AFP-ն, նրան տարել են Փարիզի ամերիկյան մասնավոր հիվանդանոց, 76-ամյա դերասանը սրտի հետ կապված խնդիրներ ունի:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դելոնին վիրահատել են, սակայն դերասանի հարազատները չեն հաստատել այդ տեղեկությունը:
Ըստ Le Huffington Post-ի տվյալների` Դելոնը գտնվում է փարիզի ծայրամասում գտնվող Նեյիի հիվանդանոցում: Ինչպես հայտնել էին աղբյուրները, նա այնտեղ էր տեղափոխվել պարբերական հետազոտության շրջանակում, եւ դերասանի առողջությանը վտանգ չի սպառնում:




























