News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը` Ռաքել Դինքը, այցելել է Թուրքիայի Ուլուդերեի շրջան, որտեղ թուրքական օդուժի կողմից սպանվել էին 34 քուրդ գյուղացիներ:

Այլ մտավորականների հետ միասին Ռաքել Դինքը մասնակցում է զոհերի հուշարձան կառուցելու նախագծին, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Ռաքելը ցավակցել է զոհերի ընտանիքներին եւ այցելել գերեզմանոց:

Սպասվում է, որ հուշարձանը կկառուցվի աշնանը. մեծ քարի վրա կփորագրվեն 34 զոհերի անունները:

Նշենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 28-ի երեկոյան, Թուրքիայի օդուժի F-16 կործանիչները հարվածներ են հասցրել Իրաքից Թուրքիա մաքսանենգ ապրանք տեղափոխող խմբի ուղղությամբ: Արդյունքում սպանվել էին 34 քուրդ գյուղացիներ: Անկարան նշել է, որ սխալմամբ քաղաքացիական անձանց համարել է PKK-ի գրոհայիններ եւ հարվածել է նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ