News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայկական գերեզմանների նկատմամբ հերթական վանդալիզմն է տեղի ունեցել:

Թուրքական Aykiridogrular կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգի Էրուհի շրջանում նոր ճանապարհ կառուցելու համար քանդվել է հայկական գերեզմանոցը:

Քրդական Խերթ գյուղի սահմանների մեջ գտնվող հայկական եկեղեցին մինչ այս արդեն ավերվել էր, իսկ շարունակությունը եղավ, որ թուրքական իշխանությունները եկեղեցին վերանորոգելու փոխարեն սկսեցին քանդել եկեղեցու հարեւանությամբ գտնվող հայկական գերեզմանոցը:

Թեեւ մարդկային կմախքները ցաք ու ցրիվ են եղած շրջակայքում, պատասխանատուները շարունակում են հայերի ոսկորների վրա ճանապարհ կառուցել:

Նշենք, որ Թուրքիայում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ հայկական գերեզմնանները քանդվել են՝ տեղում կառուցելով դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, մարզադաշտ եւ ավտոճանապարհ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ