News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բաթմանի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետի դեկան, պրոֆ. Սեդաթ Ջերեջին 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայերի եւ ասորիների կոտորածների մասին ֆիլմ է նկարահանել:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Սեդաթ Ջերեջի նկարահանած ֆիլմը Թուրքիայում աղմուկ է բարձրացնելու, քանի որ նման թեմաների մասին է նկարահանել:

Ֆիլմում պատմվում է 1915-ին հայերին իրենց բնակավայրերից բռնի տեղահանության եւ դեպի Դեր Զորի անապատներ ուղարկելու, ինչպես նաեւ այդ ժամանակաշրջանում տեղափոխման ծանր պայմանների եւ հրոսակների հարձակումների հետեւանքով մեծ թվով հայերի սպանությունների մասին:

Ֆիլմում պատմվում է, որ Դիարբեքիրի այն ժամանակվա նահանգապետ Ռեշիթ Բեյը տեղական կառավարիչներին հրահանգ էր տվել բոլոր քրիստոնյաներին տեղահանության ենթարկել:

«Այնքեհֆից մինչեւ Այնվերթ» (բնակավայրերի անուններ-խմբ) վավերագրական ֆիլմում մեծամասամբ ներկայացվում է ասորիների դեմ իրագործված կոտորածները, մինչեւ 1915-ը Մարդինում, Նուսայբինում, Միդյաթում եւ Բեշիրում ապրած ասորիների քանակն ու այլ ժողովրդագրական տվյալներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ