News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի լրագրող, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կազմում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած Էնվեր Այսեւերը հայտարարել է, թե Թուրքիայի համար կարեւորագույն խնդիրներից մեկը 2015 թվականն է՝ նկատի ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Թուրքական Haberler կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում թուրքական մի հասարակական կազմակերպության կողմից Թուրքիայի Հանրապետության տոնին նվիրված կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցած թուրք հայտնի գործիչ Էնվեր Այսեւերը ներկաների ուշադրությունը հրավիրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումների անհրաժեշտությանը:

Էնվեր Այսեւերի խոսքով՝ այս պահին Մերձավոր Արեւելքի նոր քարտեզն է գծվում, ինչը տեղի էր ունենում նաեւ Առաջին համաշխարհային պատերազմից հետո:  «Այս ընթացքում Թուրքիան վտանգավոր շրջադարձերի մեջ է մտնում: Մերձավոր Արեւելքում փոփոխվող սահմանները մեր երկրի վրա էլ ազդեցությունն կունենան:

Թուրքիայի համար կարեւոր խնդիրներից մեկը մոտեցող 2015 թվականն է: Հայերի բռնագաղթի 100-րդ տարելիցի առթիվ ՄԱԿ-ը 2015-ին որոշում կկայացնի որ Թուրքիան 1915-ին ցեղասպանություն է իրականացրել: Նման որոշման ընդունումից հետո Թուրքիայի դեմ հողային եւ ֆինանսական փոխհատուցման պահանջ է ներկայացվելու:

Մեր սխալներից մեկն էլ այն է, որ 1915-ը երբեք չենք քննարկել: Այդ թեման ոչ պատմության գրքերում եղել, ոչ էլ՝ համալսարաններում քննարկվել»,-ասել է Էնվեր Այսեւերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ