Ստամբուլահայ Բուրաք Բուլդաքի ստեղծած Haysocial սոցկայքը նախորդ շաբաթվանից հասանելի է աշխարհի հայերի համար։
Սոցկայքն իր մեջ ներառել է Facebook, Twitter, Google+ եւ Lınkedin կայքերի կարեւոր ֆունկցիաները եւ իրենից յուրահատուկ սոցկայք է ներկայացնում, որտեղ կարող են գրանցվել միայն հայերը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի թղթակցի հետ զրույցում Բուրաք Բուլդուքը նշել է թե www.haysocial.com կայքը ստեղծվել է աշխարհի հայերի միջեւ եղած պատնեշները կոտրելու եւ միմյանց հետ հեշտությամբ հաղորդակցություն ապահովելու համար։ «Կայքում գրանցվելու համար պարտադիր պայման է հայ լինելը, որի ստուգման համար ունենք մի շարք մեխանիզմներ։ Կայքում գրանցվելն ու տարբեր ֆունկցիաներ օգտագործելն անվճար է։
Կայքի ստեղծման, ծրագրավորման, օգտատերերի անվտանգության ապահովման համար 8 ամիս աշխատել ենք։ Այս պահին կայքին է միացված Ստամբուլի փողոցներում գտնվող 30 տեսախցիկ։ Սկսել եմ աշխատանքներ իրականացնել, որպեսզի Հայաստանի տարբեր քաղաքներում գտնվող տեսախցիկներն էլ միացնեմ կայքին»,-նշել է Բուրաք Բուլդուքը։