News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը Բրյուսելի օդանավակայանում ինքնասպանություն է գործել: Ստացված տեղեկատվությամբ՝ դիվանագետն ինքնասպան է եղել օդանավակայանի տարածքում, որտեղ եկել էր սերբական պատվիրակության իր գործընկերներին դիմավորելու:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին, գրում է AP-ը՝ վկայակոչելով Սերբիայի կառավարությանը:

Միլինկովիչը ցած է նետվել մոտ 10 մետր բարձրությունից: 52-ամյա դիվանագետը տեղում մահացել է: Արարքի դրդապատճառները հայտնի չեն: 

RBC-ն հայտնում է, որ դիվանագետն ինքնասպան է եղել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների խորհրդի նիստից երկու օր անց: Նախօրեի երեկոյան սերբական պատվիրակությունը հանդիպելու էր Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչների հետ:

Նախկին լրագրողը Բրյուսելում Բելգրադի շահերը պաշտպանում էր 2004թ.-ից: Նա Բելգիա էր ուղարկվել իբրեւ Սերբիա եւ Մոնտենեգրո միավորված պետության դեսպանորդ: Մինչ այդ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում եւ միջազգային այլ կառույցներում զբաղեցնում էր մշտական ներկայացուցչի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ