News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Reputation Institute ֆիրման թարմացրել է աշխարհի առավել հարգված 100 ընկերությունների ցուցակը: Համաձայն  հարցումների` ավտոմեքենաների արդյունաբերության մեջ ամենաշատ վստահությունն ունեն գերմանական արտադրողները`  BMW-ն, Daimler-ը, Volkswagen-ը, էլեկտրոնիկայի բնագավառում` ասիականները (ճապոնական  Sony-ն, Canon-ը, կորեական Samsung-ը), իսկ տեխնոլոգիայի բնագավառում` ամերիկյան արտադրանքները (Microsoft-ը, Apple-ը, Google-ն, Intel-ը):

Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են  BMW-ն, ամերիկյան The Walt Disney Company ընկերությունն ու շվեցարական  Rolex-ը: Ցուցակի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 15 ավտոարտադրողներ, սպառողական ապրանքների 12 արտադրողներ, էլեկտրոնիկայի եւ տեխնոլոգիական արդյունաբերության 11 ներկայացուցիչներ, 9 մանրածախ առեւտրի արտադրանքներ, սննդի 8-ական արտադրողներ, 7 դեղագործական ընկերություններ, 6 խմիչք արտադրողներ 3-ական տեղեկատվական արտադրողներ եւ այլն, գրում է NEWSru.com-ը:

Ընդ որում ընկերությունների մեծ մասը` 40-ը, տեղակայված են ԱՄՆ տարածքում, 14-ը Ճապոնիայում, 7-ական Գերմանիայում եւ Ֆրանսիայում, 6-ը` Բրիտանիայում, 5-ը` Շվեդիայում,4-ը` Իտալիայում եւ Շվեյցարիայում, 2-ական` Հյուսիսային Կորեայում, Հոլանդիայում եւ Դանիայում, 1-ական` Ավստրալիայում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Չինաստանում, Սինգապուրում, Թայվանում եւ Բերմուդյան կղզիներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ