News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Հայ-ռուսական համագործակցություն» մոսկովյան կազմակերպության նախաձեռնությամբ՝ օգոստոսի 25-ին ԼՂՀ-ում են գտնվում մի շարք ռուս հասարակական գործիչներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը:

Նրա խոսքով՝ այցելության ընթացքում ծրագրվում են հանդիպումներ եւ միջոցառումներ թե Երեւանում, թե Ստեփանակերտում, որոնց ընթացքում ներկայացվելու են հայկական կողմի դիրքորոշումները՝ կապված տարածաշրջանային եւ միջազգային գերակա հարցերի հետ:

«Այցի առանձնահատկությունն այն է, որ պատվիրակության կազմում ռուս հասարական գործիչների նոր սերունդ է: Նրանք Հայաստանի եւ Ղարաբաղի բարեկամներն են: Խմբի բոլոր անդամները Ղարաբաղ այցելում են առաջին անգամ: Խմբի կազմում է ռուսական հետախուզության նախկին աշխատակցուհի, «Աշխարհի գաղտնիքները» հաղորդման հեղինակ եւ վարող Աննա Չապմանը, Ռուսաստանի հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, հասարակական գործիչ, իրավապաշտպան Սերգեյ Կարնաուխովը, «Ռուսսկիյ ռեպորտյոր» ամսագրի թղթակից Ալեքսանդր Ռիժկովը եւ այլք»,-ընդգծել է Նավոյանը:

Նանաեւ հաղորդել է, որ ռուս հասարակական գործիչների եւ լրագրողների այցելության ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Օգոստոսի 29-30-ին պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ