News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի 3-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին հայտնում է  parliamentmonitoring.am ամփոփելով ԱԺ 5-րդ գումարման խորհրդարանի հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ գարնանային նստաշրջանը:

Ըստ կայքի` ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն է, ամենաշատը դեմ քվեարկել է ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը, ամենաշատը կողմ քվեարկած 10 պատգամավորներից  9-ը հանրապետականներ են, կայքի «Պատգամավորներ» բաժնի ամենաշատ այցելված էջը ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանինն է:

Խմբակցություններից ամենաշատ «կողմ» քվեարկածը «Օրինաց երկիրն» է` 89.02%.  ՀՀԿ-ի «կողմ» քվեարկությունները կազմում են խմբակցության բոլոր քվեարկությունների 86%-ը: Ամենաշատ ձեռնպահ քվեարկած  խմբակցությունը ՀՅԴ-ն է` 41%, ամենաշատ «դեմ»-ը՝ ՀԱԿ-ը` 21.21%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ