News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «հայերի գանձերի» որոնողներն այս անգամ պետությունից պաշտոնապես թույլտվություն ստանալով են սկսել քանդել մինչեւ Ցեղասպանությունը հայերով բնակեցված գյուղի տներից մեկը՝ ոսկիներ գտնելու հույսով։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բուրսա նահանգի Օրհանգազիի շրջանի Քերամեթ գյուղի բնակիչ Էֆքան Արըն պետության մասնակցությամբ սկսել է հայերից մնացած տներից մեկը քանդել՝ հայերի թաքցած ոսկիները հայտնաբերելու հույսով։

Էֆքան Արըն նշել է, թե հայերը գյուղից հեռանալուց առաջ տան մեջ թաքցրել են ոսկի եւ թանկարժեք իրեր՝ հետագայում հետ գալու հույսով եւ հենց այդ ոսկիներն է ինքը ցանկանում գտնել։

Հայերին պատկանած տան քանդումն իրականացվում է Հուշարձանների պահպանության վարչության, Ֆինանսների վարչության եւ ժանդարմերիայի հսկողությամբ։ Եթե գտնվի ոսկի, դրա կեսն ուղարկվելու է պետական գանձարան, իսկ մյուս կեսը՝ տրվի տիրոջը, իսկ պատմական արժեք ներակայացնող իրերն ուղղակի հանձնվելու են պետությանը։

Հայերրին պատկանած տան քանդման համար պետությունը տվել է 1 ամիս ժամանակ եւ 100 քմ տարածքում աշխատանք իրականացնելու թույլտվություն։ Քանդման առաջին օրը որեւէ բան չի հայտնաբերվել։

Նշենք, որ ամբողջ Թուրքիայի տարածքում, որտեղ որ ապրել են հայերը, գանձ փնտրելու տենդ է։  Տեղի բնակիչները առիթը բաց չեն թողնում իրենց պատմական հայրենիքը մեկնած հայերից հետաքրքրվելու «թաքցրած գանձերով»՝ դրանք կիսվելու առաջարկ անելով նրանց։

Գանձերի մոլուցքով տառապողներն իրականացնում են սրբապղծություն՝ քանդելով հայերի գերեզմաներն ու եկեղեցիների հիմքերը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ