News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող,  Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը։

Նրա գնահատմամբ՝ զինծառայողի առողջական վիճակը եղել եւ մնում է կայուն ծանր, Մհեր Խլղաթյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։ Հոսպիտալի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ զինծառայողի մոտ առկա է երկկողմանի ծանր թոքաբորբ, որի հետեւանքով էլ հայտնվելէ  հիվանդանոցում։ Ինչ վերաբերում է  վնասվածքներին, Արամ Ասատուրյանն ասաց, որ այ պահին դրանք չեն առաջնահերթ, այլ թոքաբորբի բուժումը։ Մհեր Խլղաթյանն այժմ բուժում է ստանում։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02-10-ի  սահմաններում  ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից  երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ  (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Տպել
Ամենաշատ