News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տղաները կարող են ուղեղի խանգարումների հանդեպ ավելի մեծ նախատրամադրվածություն ունենալ՝ իրենց մոր հիպերակտիվ իմունիտետի պատճառով: Այդ պահը կանդրադառնա երեխայի ամբողջ կյանքի վրա: Գլխուղեղում կա գոտի՝ հիպոկամպուսը, որը պատասխանատու է հիշողության ու տարածական նավիգացիայի համար: Ինչպես պարզ է դարձել, այն փոքր է հենց այն տղաների մոտ, որոնք սաղմ եղած ժամանակ բախվել են հիպերակտիվ իմունային համակարգի հետ:

Հետազոտութունները անցկացվել են մկների հետ: Արդյունքները հետազոտողներին թույլ են տվել ենթադրել, որ ուղեղում գտնվող մակրոֆագ կոչվող բջիջներն այնտեղ չպետք է լինեն, իսկ դրանց առկայության պատճռով տղաների մոտ ավելի հաճախ են ախտորոշվում աուտիզմ կամ շիզոֆրենիա:

Այսպես՝ եթե մոր մոտ ուժեղ վարակ է գրանցվել, որն ուղեկցվել է բորբոքմամբ, ապա նրա իմունիտետը ակտիվորեն ազդել է պտղի վրա: Այս մասին հաղորդում է Meddaily -ն՝ վկայակոչելով CanIndia-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ