News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող լիբանանցի լեռնադահուկորդուհի Ջեքի Շամունը հայտնվել է սկանդալի կենտրոնում: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ նա թոփլես լուսանկարվում է: Լուսանկարները արվել են 2011 թվականին, ավստրիական սպորտային օրացույցներից մեկի համար:

Շամունի հայրենիքում իրենց մարզուհու թոփլես ֆոտոսեսիային, մեղմ ասած, շատ բացասաբար են արձագանքելն: Բանն այն է, որ Լիբանանի բնակչության մոտ 60 տոկոսը մահմեդականներ են, եւ նման վարքն այնտեղ անթույլատրելի է համարվում:

Լիբանանի սպորտի նախարար Ֆեյսալ Քարամին հանձնարարել է ներքին հետաքննություն անցկացնել, որպեսզի այդ տեսանյութը «հետեւանքներ չունենա երկրի վարկանիշի վրա»:
Ինքը՝ մարզուհին, հայտարարել է, որ այդ լուսանկարները չպետք է դառնային հանրության սեփականությունը: Նա ներողություն է խնդրել բոլորից, որոնց այդ լուսանկարները կարող էին վիրավորել:

«Լուսանկարները, որոնք հրապարակվել են, նման չեն տեսանյութի պատկերներին: Դա ընդամենը ֆոտոսեսիայի նախապատրաստությունն է, որը չպետք է հրապարակվեր: Ցանկացած դեպքում, ես ուզում եմ ներողություն խնդրել, որովհետեւ Լիբանանը պահպանողական երկիր է եւ դա այն կերպարը չէր, որն արտահայտում է մեր երկրի մշակույթը: Ես ձեզ հրաշալի  կհասկանամ, եթե դուք ինձ քննադատեք»,-ասել է Ջեքին»,- հաղորդում է Utro.ru-ն՝ վկայակոչելով Championat.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ