News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիացի բազմացնողները բժիշկների հետ համատեղ եգիպտացորենի նոր տեսակ են ստեղծել, որն օգտագործվում է տեսողության օրգանների հիվանդությունների պրոֆիլակտիկայի ժամանակ:

Հետազոտողներն ասում են, որ հատիկավոր բույսի նոր տեսակը պաշտպանում է պաշտպանում է մակուլայի տարիքային այլաձեւման զարգացումից եւ խանխում է տեսողության վատթարացումը:Եգիպտացորենում առկա է զեակսանտին պիգմենտը, որն արգելափակում է երկնագույն լույսի ներթափանցումը ցանցաթաղանթի ներքին մակերես: Արդյուքնում նվզում է օքսիդատիվ վնասվածքների ցուցանիշը, որոնք մակուլայի այլաձեւման են հանգեցնում:  Որքան մուգ է եգիպտացորենի հատիկների գույնը, այնքան շատ է դրանում պարունակվող պիգմենտի պարունակությունը, եւ, համապատասխանաբար, բանջարեղենն ավելի օգտակար է, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:Ավստրալիացի գիտնականների կողմից ստեղծված տեսակում զեակսանտինի պարունակությունը յոթ անգամ ավել է:

Մասնագետները բացատրել են, որ քաղցր եգիպտացորենի գենետիկական տեսակն են օգտագործել՝ ընտրելով տեսողության համար օգտակար պիգմենտի մակարդակի բարձրացման բանաձեւ:Տեսողությունը պահպանող պիգմենտից բացի եգիպտացորենը հարուստ է երկաթով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, B, E, A եւ PP խմբի վիտամիններով: Դրանում առկա են նաեւ լիզին եւ տրիպտոֆան ամինաթթուներ, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը: Կարեւոր է, իհարկե, որ մշակումների ընթացքում եգիպտացորենի վերին շերտը չի վնասվում, օգտակար նյութերը պահպանվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ