«Սասուն» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը չի ցանկանում գնահատական տալ ԵԿՄ վարչության նոր կազմին, որտեղ ընդգրկվել են մի շարք մականունավոր անձինք:

«Դա իմ գնահատականը չէ,ժողովուրդը պետք է գնահատական տա: Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում: Ես 8-9 տարի է՝ դուրս եմ եկել ԵԿՄ-ից, չեմ ուզում պատճառաբանեմ, թե ինչու, ես իմ գաղափարով դուրս եմ եկել, որովհետեւ գտել եմ, որ ես այնտեղ անելիք չունեմ: Հարցը ուրիշ տեղ ուղղեք, ես ԵԿՄ անդամ չեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե այդ անձինք մասնակցել են պատերազմին, «Սասուն» ջոկատի հրամանատարը չցանկացավ ոչինչ ասել:

Նշենք, որ ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին վարչության անդամ են ընտրվել մի շարք անձինք, որոնք ոչ միայն չեն ամսնակցել պատերազմին, այլեւ նույնիսկ բանակում չեն ծառայել: ԵԿՄ վարչության անդամներից են պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը՝ «Լֆիկ Սամոն», Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսը», Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: