News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Եվրոպական միության վիճակագրության ծառայության պաշտոնական տվյալների համաձայն՝ առավել շատ գեր մարդիկ բնակվում են Մեծ Բրիտանիայի տարածքում:

Ընդ որում ճարպակալմամբ տառապում են ինչպես հասուն մարդիկ, այնպես էլ երեխաները, նույնիսկ կատուները, հաղորդում է ԵվրոՍՄԻ-ն:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ավել քաշ ունեն 2.3 մլն բրիտանացի երեխաները, մոտ 40 հազար մարդ տարեկան մահանում է ճարպակալման պատճառով:

Ինչպես նշվում է, բրիտանացիների ավել քաշի հիմնական պատճառ համարվում է սխալ սնունդը: Անգլիայում երեխաները սնվում են անառողջ սնունդով երկու անգամ ավելի հաճախ, քան ԱՄՆ-ի փոքրահասակ բնակիչները, եւ, համապատասխանաբար, երկու անգամ ավելի արագ են գիրանում:

Ազգային ֆորումի փորձագետները հաստատում են վիճակագրական տվյալները եւ ենթադրում են, որ քաշի հետ կապված խնդիրը ծագում է վաղ հասակում: Ցավոք, ծնողները չեն վերահսկում  երեխաների կողմից ֆասթֆուդի օգտագործումը, որն առողջ ապրելակերպի գլխավոր թշնամին է:

Գիտնականները վստահորեն հայտարարում են, որ ազգի առողջությունը սկսվում է երեխաների առողջ ապրելակերպից ու սնունդից: Միայն այդ կերպ է հնարավոր իջնել ամոթալի պատվանդանից, որտեղ բրիտանացիներն առաջին հորիզոնականում են՝ որպես ամենագեր ազգն աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ