News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Կին գիտնականը, ով որոշել է ինքն իրեն կարգի բերել, այնքան է տարվել ձողի շուրջ պարերով, որ լաբորատորային սպիտակ վերնահագուստը փոխել է մերկապարուհու զգեստով, հաղորդում է Daily Mail-ը:

Մի քանի տարի առաջ Ռեբեկա Սլեյնը Սանդերլենդի համալսարանի հարգված աշխատակցուհի էր, որտեղ դասախոսություններ էր կարդում բժշկական քիմիայից:Մի անգամ դոկտորական դիսերտացիան պատրաստելու ժամանակ բրիտանուհին մտածել է կազմվածքը կարգի բերելու մասին ու գրանցվել է ձողի շուրջ պարերի դասընթացների: Կնոջ խոսքով՝ նա նույնիսկ չէր կասկածում, որ հոբբին կփոխի ողջ կյանքը:Սակայն դոկտորի կոչում ստանալուց հետո բրիտանուհին հասկացել է, որ ստիպված է ընտրություն կատարել դասավանդելու եւ պարերի միջեւ:Նախկին գիտաշխատող հետագա գործունեությունը զարմացրել է նախկին գործընկերներին:

Ռեբեկան մասնակցել է բազմաթիվ պարային մրցույթների ողջ Բրիտանիայի տարածքում ու նույիսկ UK Pole Professional Cup մրցանակին արժանացել:Պրոֆեսիոնալների ճանաչումից հետո գիտությունների դոկտորը խորացել է մերկապարի դասավանդման գործում ու սկսել հանդես գալ «Սմիթի տունը» բարում, հաղորդում է FedPost.ru-ն:«Ոմանք ասում են, որ իզուր եմ գերազանց կրթությունը փոխարինել պարերով, սակայն այդպես չէ: Ես սիրում էի իմ նախկին աշխատանքն ու գիտությունը, սակայն կարծես օդը չէր բավականացնում: Հիմա դասավանդում է մոտ 150 հոգու ու հասկանում եմ՝ սա լավագույնն է, ինչ որ արել եմ: Աշխատում եմ ընտանեկան բռնության մի շարք զոհերի հետ ու հասկանում եմ, որ պարերն օգնում են արագ վերականգնվել: Բավականություն եմ ստանում, երբ տեսնում եմ, որ իմ աշակերտներն առողջ ու ինքնավստահ են դառնում: Մենք միմյանց ոգեշնշում ենք ու դա իսկապես հիանալի է»,- վստահորեն նշում է կինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ