News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Որեւէ բան հիշելու համար բազմաթիվ միջոցներ կան. Քարկապ թաշկինակի վրա, մատին խաչ անել, գրառում անել նոթատետրում, բայց, պարզվում է, կա շատ ավելի հաճելի ու պարզ միջոց:

Գիտնականները պարզել են, որ սովորական ծիծաղի օգնությամբ կարելի է զգալիորեն բարելավել հիշողությունը: Բանն այն է, որ ծիծաղը նվազեցնում սթրեսի մակարդակը, իսկ սթրեսը բացասաբար է ազդում հիշողության վրա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Քալիֆորնիայի գիտնականները փորձարկում են իրականացրել 20 մարդկանցից բաղկացած խմբի հետ: Նրանց 20 րոպե շարունակ ծիծաղաշարժ տեսաշար են ցուցադրել:

Մյուս խմբին ոչինչ չեն ցուցադրել: Պարզվել է, որ տեսաշար դիտողների արյան մեջ ցածր է եղել սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի, մակարդակը, բայց փոխարենը լավ է եղել հիշողության մակարդակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ