News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական կողմն իրականացնում եւ իրականացնելու է իր բոլոր քայլերը համաձայն Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ համաձայնեցված Ճանապարհային քարտեզի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Հայաստանի չմասնակցելը Մինսկում կայանալիք նիստին:

«Հետայսու էլ մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- հավելել է Բալայանը:

Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը հայտարարել էր, թե ապրիլի 29-ին կայանալիք նիստում ծրագրվում է հայկական պատվիրակության մանսակցությունը նախագահի գլխավորությամբ: Հատկանշական է, որ Ավանեսյանը ապրիլի 17-ին նշել էր, թե Հայաստանը ապրիլի 29-իՆ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ստորագրելու է Մաքսային միության անդամակցության փաստաթուղթը: Հաջորդ օրը նա հայտարարել էր, թե Հայաստանը կարող է եւ չստորագրել ՄՄ անդամակցության փաստաթուղթը, այլ միանգամից Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ