News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիան մոր ու երեխայի համար աշխարհի լավագույն երկիր է ճանաչվել: Արդեն երկրորդ տարին անընդմեջ այս երկիրը գլխավորում է 178 երկրներից ստացված տվյալների հիման վրա Save the Children միջազգային հասարակական կազմակերպության կողմից կազմված վարկանիշային ցուցակը:

Գնահատումը հինգ հիմնական չափորոշիչներով է իրականացվել` մոր առողջական վիճակ, երեխայի վաղ մահացության ռիսկ, կրթական մակարդակ, եկամուտների մակարդակ եւ կնոջ դերը քաղաքական կյանքում: Դրանցից ոչ մեկով Ֆինլանդիան բարձրակետ չի ապահովել, սակայն բոլոր կատեգորիաների լավագույն 15-ի ցուցակում տեղ ապահոված միակ երկիրն է դարձել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վարկանիշ կազմելիս ամենագլխավոր գործոնը մահացության մակարդակն է դարձել: Այն Ֆինլանդիայում ամենացածրերից մեկն է աշխարհում` այստեղ 345 երեխաներից միայն մեկը մինչեւ 5 տարեկան չի ապրում: Իսկ ամենացածրը Նորվեգիայում է գրանցվել` մեկը 357-ից:

Մայրության համար լավ պայմաններ կան նաեւ Շվեդիայում, Իսլանդիայում, Նիդեռլանդներում եւ Դանիայում. այս երկրները վարկանիշային ցուցակում Ֆինլանդիայի հարեւաններն են:

Վերջին տեղերում են Սահարայից հարավ գտնվող պետությունները, ամենավերջում` Սոմալին: Այս մահացությունը շատ բարձր է` ծանր կենսապայմանների պատճառով երկրում ծնված յոթ երեխաներից մեկը մինչեւ 5 տարեկան չի ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ