News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Ընկույզները կարող են մարդկանց երկարակեցությամբ ապահովել: Պարզվում է, որ աղի ընկույզների մեկ չափաբաժինը կարող է երկարացնել մարդկանց կյանքը: Երկար տարիների ընթացքում հետազոտություն են անցկացրել իսպանացի գիտնականները:

Նրանք ապացուցել են, որ շաբաթական երեք անգամ ընկույզ օգտագործող մարդիկ ավելի քիչ են տառապում սրտանոթային հիվանդություններից, ի տարբերություն նրանց, որոնց սննդակարգում դրանք առհասարակ բացակայում են: Պարզվում է, որ ընկույզների սիրահարները գերադասում են առողջ դիետան, մեծ քանակությամբ մրգեր ու բանջարեղեն են օգտագործում: Նրանք գերապատվություն են տալիս նաեւ ձկանը, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն: Փորձը երկար է տեւել, որին մասնակցել է 50 տարեկանից բարձր ավելի քան 7000 մարդ:Նմանատիպ հետազոտությամբ զբաղվել են Հարվարդի համալսարանի գիտնականները 2009թ.-ին: Նրանց եզրակացությունը վկայում էր խոլեստերինի նվազման եւ LDL մակարդակի իջեցման մասին: Նմանատիպ տեղեկություններ տրամադրում է «Newsmax Health» պարբերականը:

«Սնունդ եւ քաղցկեղ» ամսագիրը կանանց շրջանում ամենատարածվածներից մեկն է: 2011թ.-ին այն տեղեկացրեց, որ օրվա ընթացքում երկու փոքր բուռ ընկույզ օգտագործող մարդկանց խումբը կարող է էապես նվազեցնել կանացի հիվանդությունների վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ