News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Անգլիացիները տառապում են սեփական փնթիությունից ունեցած ալերգիայից: Միացյալ Թագավորության բնակիչները 17 տոկոսը անկողնու սպիտակեղենը փոխում է ամիսը միայն մեկ անգամ: Փորձագետների տվյալների համաձայն՝ ավելի հաճախ ալերգիայի նախանշանների հետ մարդիկ բախվում են ննջարանում(34 տոկոս):

Վտանգի տեսակետից երկրորդ տեղում հյուրասենյակն է(33 տոկոս), երրորդ տեղում խոհանոցն է(18 տոկոս):Բրիտանացիների 17 տոկոսն անկողնու սպիտակեղենը փոխում է ամիսը մեկ անգամ: Հարցման արդյուքների համաձայն՝մայրաքաղաքի բնակիչների բնակարաններն ամենկեղտոտն են ողջ երկրում: Հարցման ենթարկված միայն 17 տոկոսն է անհրաժեշտ համարում ամեն օր փոշեկուլով մաքրել բնակարանը, ընդ որում 8 տոկոսը փոշին հեռացնում է գոլորշու օգնությամբ: Հիգիենայի նկատմամբ նման վերաբերմունքը հանգեցրել է նրան, որ մարդկանց 13 տոկոսը շաբաթական նվազագույնը երեք անգամ ալերգիայի նախանշաններ է զգում, իսկ 6 տոկոսն ավելի հաճախ՝ շաբաթական 5 անգամ, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:Ալերգիայի ամենատարածված հարուցիչներն են բորբոսասունկը, կենդանիների մորթին եւ փոշեհատիկները: Դրանց պատ-առով մարդկանց 78 տոկոսը փռշտում է, 73 տոկոսն աչքերի քոր է զգում, 25 տոկոսի մոտ մաշկի վրա ցան է առաջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ