News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Սերը մարդկանց ուժեղ է դարձնում: Վերաբերվում է մասնավորապես նյարդայիններին:

Նման եզրակացության են հանգել գերմանացի գիտնականները Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենի համալսարանից:

Գիտնականները նման եզրակացության են հանգել անցկացնելով հետազոտություն, որին մասնակցել է 18-ից 30 տարեկան հասակի 245 զույգ: Գիտնականները հետեւել են նրանց 9 ամսվա ընթացքում ու չափել են նեվրոզի մակարդակը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հետազոտության ընթացքում կարողացել են հաստատել, որ չնայած ներվոզի եւ կյանքի նեգատիվ ընկալման հակվածությանը, նման մարդիկ բավական երկար են գտնվում ռոմանտիկ հարաբերություններում, հակված են կյանքը պոզիտիվ ընկալել:

Հետազոտողների խոսքով՝ ժամանակի ընթացքում նման միտումը դարձյալ փոխվում է բացասականի, սակայն սերը, թեեւ ժամանակավորապես, կարող է փոխել աշխարհընկալումը: Գիտնականները ցանկանում են ավելի երկարաժամկետ հետազոտություն անցկացնել, որպեսզի հստակեցնեն ստացված արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ