News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանը սպառնում էր ինքնասպանություն գործել կամ կրոնափոխ լինել, եթե իրեն չտեղափոխեն իր ընտանիքին մոտ գտնվող կալանավայր:

NEWS.am-ի խմբագրություն ուղարկված նամակում Արթուր Սմբատյանը գրել է, թե քանի անգամ է ինքն իրեն վնասել, որպեսզի իր այդ պահանջը կատարվի: Նշենք, որ նամակը թվագրված է մայիսի 7-ով, սակայն այն միայն այսօրէ  հասել խմբագրություն:

«Ես այդ բոլորն անում եմ, որպեսզի իմ պահանջը կատարեն եւ ինձ տեղափոխեն իմ ընտանիքի ապրելու վայրին մոտ, որեւէ ՔԿՀ, քանի որ ընտանեկան վիճակս ծանր է եւ չեն կարողանում այցելել ինձ»,- գրել է նա:

Արթուր Սմբատյանը կալանավորվել է դեռ 2006թ.-ից, սկզբում գողություն կատարելու համար 2,5 տարվա ազատազրկում, իսկ դրանից հետո արդեն 8 տարվա ազատազրկում փախուստի դիմելու համար: Այս ընթացքում կալանավորը երեք անգամ փորձել է կախվելու միջոցով ինքնասպանություն գործել, իսկ օրեր առաջ էլ մեխել էր ոտքերը, որից հետո նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, սակայն սա էլ նրան չի հուսադրել:

«Ես ուզում եմ հրաժարվել ներկայիս կրոնից եւ ընդունել մուսուլմանական կրոնը: Այս բոլոր քայլերին ինձ դրդում են, այդ թվում ինքնասպանության»,- նամակում գրել է Արթուր Սմբատյանը:

NEWS.am-ի հետ զրույցում կալանավորի կինը՝ Աննա Մանուկյանը, պատմեց, որ ամուսինը դիմել է տեղաբաշխման հանձնաժողովին, որպեսզի տեղափոխեն գոնե «Արթիկ» ՔԿՀ:

«Ամուսինս վախենում է, որ տանեն «Վանաձոր», երեխաներին այլեւս տեսնելու հնարավորություն չի ունենա, քանի որ մենք սոցիալապես անապահով ենք եւ չենք կարող ամեն անգամ գնալ Վանաձոր, գալ»,- ասաց նա:

Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ դեռ հայտնի չէ, թե հիվանդանոցից հետո ուր են տեղափոխելու կալանավորին:

Տպել
Ամենաշատ